ԼԼիլիթ Գասպարյան

Ամեն օր ԴՆԹ անալիզի միջոցով հնարավոր է լինում նույնականացնել 30-33 մարմին. նախարար

Ամեն օր ԴՆԹ անալիզի միջոցով հնարավոր է լինում նույնականացնել 30-33 մարմին. նախարար

Ամիսներով, տարիներով հնարավոր չէ փակ պահել սահմանները, իսկ ճամփորդելու համար անհրաժեշտ է թեստավորում անցնել: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

«Դա, իհարկե, ֆինանսական որոշակի բեռ է քաղաքացիների համար, սակայն այն միակ պայմանն է, որով հնարավոր է հատել սահմանը և, ընդհանրապես, բաց պահել աշխարհի հետ մեր երկրի սահմանները: Վստահեցնում եմ՝ թեստավորումը որևէ բիզնես ենթատեքստ չունի»,- ընդգծեց նախարարը: 

Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է, կանոններում ոչինչ չի փոխվել, և պարտադիր չէ, որ լինեն վերահսկողություն, տուգանքներ, որպեսզի քաղաքացիները դիմակ կրեն: 

Անդրադառնալով մարմինների ԴՆԹ անալիզին՝ Ավանեսյանը նշեց, որ  սպասողների թիվը փոքրացել է, գործընթացը մոտենում է ավարտին: Աշխատելով 24/7 ռեժիմով՝ հնարավոր է լինում ամեն օր նույնականացնել 30-33 հոգու:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում