ԼԼիլիթ Գասպարյան

Արթիկում ձյուն է տեղում, Աշոցքում բուքը շարունակվում է, կան դժվարանցանելի ճանապարհահատվածներ. Շիրակի մարզպետարան

Արթիկում ձյուն է տեղում, Աշոցքում բուքը շարունակվում է, կան դժվարանցանելի ճանապարհահատվածներ. Շիրակի մարզպետարան

Ժամը 9․15-ի դրությամբ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Աշոցքում բուքը շարունակվում է։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

«Աշոցքի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջաններում կան դժվարանցանելի ճանապարհահատվածներ և առկա է մերկասառույց։ Սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։

Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 15 միավոր տեխնիկա։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում