ՆՆարեկ Սահակյան

Միքայել Հաջիյանի վաստակը մեծ է Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման գործում. Արայիկ Հարությունյան

Միքայել Հաջիյանի վաստակը մեծ է Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման գործում. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Միքայել Հաջիյանին՝ 70 ամյակի կապակցությամբ: 

«Այսօր արցախցի անվանի լրագրող ու հրապարակախոս Միքայել Հաջիյանի 70 ամյակն է: Պարոն Հաջիյանի վաստակը մեծ է Արցախի լրագրության կայացման և Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման գործում:

Նրա ընտանիքը մարմնավորում է հակամարտության ամենադառը հետևանքները՝ բռնագաղթ Ադրբեջանից, այնուհետև նրա որդիները զոհվեցին Հայրենիքի պաշտպանության մարտերում 2016 և 2020 թվականներին:

Սիրելի ՛ պարոն Հաջիյան, ծոնարհվում եմ Ձեր վաստակի ու ցավի առջև, շնորհակալ ենք Ձեր նվիրումի համար: Շատ կուզեի այսօր Ձեր կողքին տեսնել Երվանդին ու Նորայրին, որոնց հիշատակը պարտավորեցնում է մեզ կիսատ չթողնել նրանց գործը:

Թո՛ղ Աստված պահապան լինի Ձեր ընտանիքին և Ձեզ պարգևի առողջություն ու բեղմնավոր ստեղծագործական ճանապարհ»,- գրել է ԱՀ նախագահը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում