ԼԼիլիթ Սեդրակյան

Առողջապահական և սոցիալական ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկվածության աստիճանը բավարար մակարդակի չէ. քննարկում

Առողջապահական և սոցիալական ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկվածության աստիճանը բավարար մակարդակի չէ. քննարկում

Փետրվարի 17-ին «Պրիզմա» հետազոտական ընկերության տնօրեն Լիանա Պողոսյանը հրավիրված էր ԱԺ՝  Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնելու վերջերս արված հետազոտության արդյունքները: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն՝ ուղղված «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի սոցիալական եւ  առողջապահական պարտադիր խնդիրներին վերաբերող հոդվածների կատարման վերահսկողությանը:

Հարցումն իրականացվել է 10 մարզից ընտրված 30 թիրախային համայնքների 472 բնակիչների շրջանում: 19 համայնքի կամ աշխատակազի ղեկավարների հետ անցկացվել են հարցազրույցներ:

Ուսումնասիրվել  են առողջապահական և սոցիալական պաշտպանության ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկվածության աստիճանը, նշված  ծառայություններից նրանց բավարարվածությունը, ինչպես նաև համայնքի դերի վերաբերյալ կարծիքը:

Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ համայնքների և աշխատակազմերի ղեկավարների շրջանում իրազեկվածության աստիճանը բավարար մակարդակի չէ: Նշվեց նաև, որ բացակայում է «սոցիալական ծրագիր» հասկացության ընկալումը:

Սոցիալական պաշտպանության լիազորությունների իրականացման առաջնային խոչընդոտ  է համարվել ֆինանսական ռեսուրսների սղությունը:

Համայնքների հնգամյա և տարեկան զարգացման պլաններում  ներառված չեն եղել ծնելիության և բազմազավակության խթանմանն ուղղված ծրագրեր:

Հարցվածների 84.5%-ը տեղյակ է, որ Հայաստանում առաջնային բուժօգնության ծառայություններն անվճար են, իսկ 82.4%-ն իրազեկված է, որ որոշ դեպքերում հիվանդներին տրամադրվում է անվճար դեղորայք:

Նարեկ Զեյնալյանի գնահատմամբ՝ կատարվել է բովանդակային եւ տեղեկատվական ծավալուն աշխատանք: Առաջիկայում կկազմակերպվեն քննարկումներ համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների հետ:

Հաշվի առնելով հետազոտության արդյունքները՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հանդես կգա փոփոխությունների օրենսդրական փաթեթով: Դրանց ընդունմամբ ավելի արդյունավետ կդառնա համայնքներում սոցիալական և  առողջապահական խնդիրների լուծումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում