ԱԱրսեն Մկրտչյան

ՀՌՀ-ում քննարկվել է առանց լիցենզիայի գործող ցանցային օպերատորների գործունեությունն արգելելու հարցը

ՀՌՀ-ում քննարկվել է առանց լիցենզիայի գործող ցանցային օպերատորների գործունեությունն արգելելու հարցը

Փետրվարի 17-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների հետ, որին ներկա էին նաև Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակը, որին մասնակցում էին ՀՌՀ գլխավոր քարտուղար Սմբատ Խաչատրյանը, իրավաբանական և լիցենզավորման վարչության, ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության և Հանձնաժողովի այլ ներկայացուցիչներ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մեկնաբանությունն էր՝ մասնավորապես այն դրույթները, որոնցով կարգավորվում են դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների գործունեությունը:

Քննարկման հիմնական առարկա է դարձել առանց լիցենզիա գործող օպերատորների գործունեության արգելումը:

Հանդիպման ավարտին որոշվել է ՀՌՀ աջակցությամբ ստեղծել գործիքակազմ, որը կնպաստի դիստրիբյուտորների և օպերատորների միջև աշխատաքների թափանցիկությանն ու հրապարակայնությանը՝ դաշտում ապահովելով մրցակցային մթնոլորտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում