Կառավարությունն աշխատում է Ակներ և Վերիշեն համայնքները սահմանամերձ բնակավայրերի ցանկում ընդգրկելու ուղղությամբ

ԳԳայանե Թամամյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի ասուլիսի թեման սահմանամերձ կարգավիճակ ստացած նոր բնակավայրերն ու աջակցության նոր ծրագրերն էին:

Ըստ բանախոսի՝ Կառավարության որոշմամբ նախկինում սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ ունեցող 38 բնակավայրին ավելացել է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 39 բնակավայր: Այսպիսով սահմանամերձ բնակավայրերի թիվը հանրապետությունում կհասնի 77-ի:

Հարցին՝ թե ինչու այդ ցուցակում ընդգրկված չեն Սյունիքի Խնձորեսկ, Քարահունջ և Կապան բնակավայրերը, Դավիթ Խաչատրյանը պատասխանեց, որ կա սահմանը չափելու որոշ մեթոդաբանություն՝ սահմանից մինչև բնակավայրի վերջին տունը: Խնձորեսկում ու Քարահունջում, ըստ փոխնախարարի,  կան գյուղնշանակության հողատարածքներ, որոնց մշակումը շատ ռիսկային է:

Կառավարությունն աշխատում է նշված բնակավայրերը, ինչպես նաև Ակներ և Վերիշեն համայնքները սահմանամերձ բնակավայրերի ցանկում ընդգրկելու ուղղությամբ:  

Ինչ վերաբերում է Կապանին, բանախոսը նշեց, որ Կառավարության ցանկը վերաբերում է գյուղական համայնքներին, Կապանը քաղաք է, և այդ հարցին այլ լուծումներ կտրվեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում