Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Դեպի Մոսկվա կանոնավոր չվերթերը վերականգնվել են. ավիատոմսերը դեռ թանկ են

ՀՀովհաննես Վարդանյան

Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա երկինքը երեկվանից պաշտոնապես բաց է: Այսուհետև, չարտերայիններին կփոխարինեն կանոնավոր չվերթերը: Մեկական հայկական ու ռուսական ավիաընկերություն շաբաթական չորս թռիչք կիրականացնի: Ռուսաստանի այլ քաղաքներ ուղիղ գծով թռիչք հնարավոր է միայն չարտերային տարբերակով: Այսօր «Զվարթնոց» օդանավակայանից 8 օդանավ է օդ բարձացել՝ 8-ն էլ ռուսական տարբեր քաղաքներ: Չվերթեր են սկսվել նաև «Գյումրի» օդանավակայանից, նախկին մեկի փոխարեն տարեսկզբից այնտեղ արդեն 4 ավիաընկերություն է աշխատում:

Սամվել Սահակյան - «350.000 եմ գնել տոմսը, թանկ է, ձեռք չի տալիս: Ստիպված գնել ենք, որ կարողանանք գնալ: 

Հայկ Մարդոյան - 10 օր առաջ ենք գնել տոմսը ու, երևի, եռակի թանկ էր: Տարբերությունը շատ մեծ է եղել: Այն ժամանակ Եկատերինբուրգ գնում էի 13.000 ռուբլով, հիմա՝ 35.000:

Արկադի Թումանյան - Ռուսաստանի քաղաքացի եմ: Ժամանելուց տոմսը գնել եմ 9.000-ով, գնում եմ 30.000-ով: 

Հայաստանից Ռուսաստան մեկնելու համար այսօր ռուսական «Աէրոֆլոտ» ընկերության ինքնաթիռում միայն երկու ազատ տեղ կար: Գինը՝ 337.000 դրամ՝ առանց ուղեբեռի, ավելի քան 400.000՝ ուղեբեռով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գներն ուսումնասիրել է, հիշեցնում է՝ իրենք կարող են ազդել միայն հայկական շուկայի վրա, իսկ ռուսական ավիափոխադրողների հարցով արդեն մեկ անգամ դիմել են Եվրասիական տնտեսական հանձնաժողով:

Ավիատոմսերի գների բարձրացումը պայմանավորված է բարձր պահանջարկով, ինչպես նաև օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքներով: Այդ ծրագրերը գրեթե զուրկ են մարդկային ազդեցության գործոններից։

Հայկական միակ ավիաընկերությունը, որ այս պահին թռիչքներ է իրականացնում, «Արմենիան» է: Ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը վստահեցնում է՝ գների արհեստական բարձրացում չի եղել, տոմսերի պահանջարկն է մեծացել: Էժան տոմսերը րոպեների ընթացքում սպառվում են, իրենք, օրինակ, փետրվարի տոմսերը վաճառել են ընդամենը 3 օրում:

Գևորգ Խաչատրյան, «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն - Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթերի մեկ ավիտոմսն սկսվում է մոտավորապես 50.000 դրամից: Հիմա ով շուտ է գնռլ՝ տվյալ դասը հասանելիա է եղել, կարողացել է առնել այդ ավիատոմսը: Եթե գնել է մի փոքր ավելի ուշ, հետևաբար, այդ արժեքով ավիատոմսը վերջացել է, գնել է ավելի թանկ: Եթե ցածր սեզոնի պարագայում դրա համար պետք էր 7-10 օր ժամանակ, որպեսզի ցածր դասից մինչև բարձր դաս տոմսերը վաճառեին, ապա այս պահանջարկի դեպքում խոսքը գնում է ժամերի մասին:

Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ մեկնելու համար շարունակում է գործել «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի ծրագիրը, որը թույլ է տալիս Հայաստանի քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել ռուսական օդային սահմանը: Քաղավիացիայից հայտնում են, որ մինչև կանոնավոր չվերթերի մեկնարկը՝ փետրվարի 1-15-ը, Հայաստան է վերադարձել 11.000 մարդ, Ռուսաստանի Դաշնություն մեկնել 18.000-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում