ԱԱրման Գալոյան

Միջազգային փառատոն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

Միջազգային փառատոն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

Ռուսաստանի Դաշնության «Զարգացում» մշակութային նախագծերի կենտրոնը 2021 թ. փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը կազմակերպում է «Яркий Мир-2021» միջազգային փառատոնը՝ նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների համար:

Փառատոնի հիմնական նպատակն է բացահայտել և զարգացնել ԿԱՊԿՈՒ երեխաների տաղանդը, բարեկամություն հաստատել նրանց միջև, խրախուսել երեխաներին՝ համագործակցելու և ընկերանալու հասակակիցների հետ, բացահայտել մանկավարժի և ծնողների հաջող փորձը, ոգեշնչել նրանց:

Փառատոնին հրավիրվում են մասնակցելու՝

  • 5-18 տարիքային խմբի ԿԱՊԿՈՒ երեխաները.
  • նրանց հետ աշխատող մանկավարժները.
  • նրանց ընկերները, ներառական կրթություն իրականացնող թիմերը.
  • ծնողները:

Փառատոնի մասնակիցները կարող են ներկայացնել տեսանյութեր, նկարներ, լուսանկարներ, ձեռագործ իրեր, շարադրություններ:

Յուրաքանչյուր աշխատանք կհրապարակվի մրցույթի կայքում՝ https://vk.com/pedagogika_talanta :

Մանրամասներին կարելի է ծանոթանալ` այցելելով փառատոնի կայք՝  https://pedagogika-talanta.ru/yarki_mir_2021:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում