ՀՀայկարամ Նահապետյան

«Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակի» մասնակցության հրավեր

«Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակի» մասնակցության հրավեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է անդամ պետություններին՝ ներկայացնելու թեկնածուներ «Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակի» համար:

Մրցանակը նախատեսված է «Կրթություն հանուն կայուն զարգացման» ոլորտում ըստ արժանվույն գնահատելու և ցուցադրելու անհատների, հաստատությունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները:

Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երեք հայտ: Հայտերը պետք է ներկայացվեն միայն ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով. ինքնառաջադրվող հայտերը չեն ընդունվի։ Ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին։ Ըստ մրցանակի չափորոշիչների՝ ծրագրերը պետք է գործեն առնվազն չորս տարի և լինեն շարունակական, նպաստեն «Կրթություն հանուն կայուն զարգացման» գործունեության առաջնային հինգ ոլորտներից մեկի կամ մի քանիսի զարգացմանը:

Յուրաքանչյուր հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել անգլերենով շարադրված աջակցման նամակ, որը կներառի՝

  • ընդհանուր տեղեկատվություն թեկնածուի և վերջինիս ձեռքբերումների վերաբերյալ.
     
  • համառոտ տեղեկատվություն թեկնածուի կատարած աշխատանքի կամ դրա արդյունքների մասին.
     
  • մրցանակի նպատակների իրականացման գործում թեկնածուի ներդրման նկարագրություն:

Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և http://en.unesco.org/prize-esd կայքէջից:

Թեկնածուների առաջադրման հայտաձևի պատշաճ լրացված տարբերակները և փաստաթղթերի ամբողջական փաթեթը պետք է ներկայացնել [email protected] էլփոստի հասցեին մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում