ՀՀայկարամ Նահապետյան

Լուսանկարչական մրցույթ՝ «Մայրիկն ու երեխաներն​​​​​​​ ազգային տարազներով»

Լուսանկարչական մրցույթ՝ «Մայրիկն ու երեխաներն​​​​​​​ ազգային տարազներով»

2021 թ. փետրվարի 1-ից մեկնարկել է «Մայրիկն ու երեխաներն ազգային տարազներով» միջազգային լուսանկարչական մրցույթը` հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նախագիծը նախատեսում է ներկայացնել Ռուսաստանի ժողովուրդների մշակութային բազմազանությունն ազգային հագուստի ներկայացման և լուսանկարչական արվեստի միջոցով:

Մրցույթին մասնակցելու տարիքային սահմանափակումներ չկան: Լուսանկարչական շարքով կարող են մասնակցել ոչ միայն մայրիկն ու երեխաները, այլև ընտանիքի մյուս անդամները՝ հայրիկները, պապիկները, տատիկները և այլք:

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2021 թվականի օգոստոսի 25-ը: 2021 թ. սեպտեմբերի 15-ին պաշտոնական կայքում կհրապարակվեն եզրափակչի 150 մասնակիցների և 20 հաղթողների անունները: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ www. ethno-photo.com:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում