ՎՎարդուհի Բալյան

Ժառանգության թվայնացում. անիմացիոն տեսահոլովակներ՝ սուրդոթարգմանությամբ

Ժառանգության թվայնացում. անիմացիոն տեսահոլովակներ՝ սուրդոթարգմանությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Համախմբված երիտասարդական միություն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը պատրաստել է «Նոյ Նահապետի զարմանալի պատմությունը», «Հայոց լճերի ծննդյան գաղտնիքները», «Հայոց լեռների գաղտնիքներից» խորագրերով 3 անիմացիոն տեսահոլովակ։

Տեսահոլովակներում ներկայացվում են Նոյի մասին ավանդազրույցը, Հայկական լեռնաշխարհի լճերի և լեռների տեսակները, առաջացման եղանակները և դրանց վերաբերյալ լեգենդներ։ 3D ձևաչափի հոլովակներն ունեն մինիմալիստական և գունեղ լուծումներ, ինչը պատկերային և հանրամատչելի է դարձնում մատուցվող նյութը։

Կերպարներն ու տեսարանները, տեքստի ձայնագրումն ու հնչյունային ձևավորումը ստեղծվել են մասնագիտական քննարկումների արդյունքում մշակված անիմացիոն տեսահոլովակների սցենարների հիման վրա:

Տեսահոլովակները հայերեն ու անգլերեն են և ուղեկցվում են սուրդոթարգմանությամբ։

Տեսահոլովակների պատրաստման նպատակը հասարակության շրջանում շրջակա միջավայրի և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ճանաչելիության բարձրացումն է, ժառանգության և հայրենի բնության նկատմամբ հոգածության ձևավորումը։

Դրանք արժևորվում են իրենց գեղագիտական և իրազեկման գործառույթներով, ինչպես նաև կրթական և դաստիարակչական նշանակությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում