ՎՎարդուհի Բալյան

Նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը քննարկել են հետպատերազմյան իրավիճակի համատեղ ծրագրերը

Նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը քննարկել են հետպատերազմյան իրավիճակի համատեղ ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ։

Հանդիպման ընթացքում կարևորվել են գործընկերային հարաբերությունների արդյունավետ շարունակականությունը, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության հեռանկարները․

«Նախարարության և ՄԱԿ-ի համագործակցությունը տասնամյակների փորձ ունի։ Մենք բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որը կատարում եք Հայաստանում։ Համավարակով և պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ սոցիալական խնդիրները Հայաստանում այլ տեսք են ստացել, որոնք էականորեն փոխել են նաև մեր առաջնահերթությունները։ Ուստի, շնորհակալ եմ նաև այն արագ արձագանքման և ցուցաբերած աջակցության համար, որ այս ընթացքում ստացել ենք Ձեր կողմից»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը։

Զրուցակիցները քննարկել են նաև համատեղ իրականացված աշխատանքները՝ արցախցիների կացարանների ապահովման, հյուրընկալված քաղաքացիների կոմունալների վճարման, ժամանավոր աշխատատեղեր ստեղծելու, կանանց դերի բարձրացման, գենդերային հավասարության ապահովման և մի շարք այլ ծրագրերի շրջանակում։

«Ձեր նախարարությունը մեր հիմնական գործընկերներից մեկն է․ Ձեզ հետ ենք՝ թե՛ երկարաժամկետ, և թե՛ կարճաժամկետ ծրագրերի իրականացման ճանապարհին»,- նշել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը։

«Դժբախտաբար, այս պահի դրությամբ ՄԱԿ-ը դեռևս չի կարող ուղղակիորեն աշխատել Արցախում, բայց ես լիահույս եմ, որ ՄԱԿ-ն առաջիկայում կկարողանա աշխատել նաև այնտեղ»,- նշել է Մարիյասինը։

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած պատրաստակամության համար՝ նախարար Մեսրոպ Առաքելյանն ընդգծել է, որ հետպատերազմյան իրավիճակում համատեղ աշխատանքներ են տարվում վիրավորում ստացած զինծառայողներին աջակցելու, կարիքները գնահատելու և դրանց համարժեք լուծումներ գտնելու ուղղությամբ։

Կողմերը քննարկել են նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար զբաղվածության ապահովման, սոցիալական վերականգնողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունն ու տարբերակները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում