ԳԳայանե Թամամյան

Երևանի քաղաքապետին վստահեցրել են՝ դպրոցներն ու մանկապարտեզները շահագործման համար անվտանգ են

Երևանի քաղաքապետին վստահեցրել են՝ դպրոցներն ու մանկապարտեզները շահագործման համար անվտանգ են

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ուղեկցությամբ այսօր այցելել է համայնքային դպրոցներ ու մանկապարտեզներ, որտեղ երկրաշարժից հետո նկատվել են որոշակի խնդիրներ։

 

Շրջայցին մասնակցել է նաև փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, վարչական շրջանների ղեկավարներ։
 
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանը հավաստիացրել է, որ դպրոցների ու մանկապարտեզների կրող պատերն անվտանգ են.
 
«Երկրաշարժի ազդեցությունը զգացվել է միայն ծեփամածիկի վրա առկա ճաքերի զարգացման տեսքով, որոշակի տեղերում ծեփերը թափվել են, իսկ կրող կոնստրուկցիաների վրա որևէ ազդեցություն չի թողել: Տեղերում խորհուրդ ենք տվել մաքրել ծեփերը, ինչից հետո շահագործման համար միանշանակ անվտանգ կլինեն»:

 

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ խնդիրը պահանջում է համակարգային լուծում։ Քաղաքապետարանն իր մասով արդեն սկսել է աշխատանքները․ հիմնանորոգվել է 12 մանկապարտեզ, ևս վեցը կհիմնանորոգվի այս տարի։ Բացի այդ էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, որից երկուսում աշխատանքներն արդեն մեկնարկել են։

 

Երկուշաբթի բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կընդունեն երեխաներին:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում