Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀովհաննես Վարդանյան

Այս օրերուն մանաւանդ, որքա՜ն կարիքը ունինք Աստուծոյ օրհնաբեր ներկայութեան. Արամ Ա

Այս օրերուն մանաւանդ, որքա՜ն կարիքը ունինք Աստուծոյ օրհնաբեր ներկայութեան. Արամ Ա

Շաբաթ, 13 Փետրուար 2021-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, տեղի ունեցաւ Տեառնընդառաջի նախատօնակ: Յայտնենք, որ Տեառնընդառաջը մեր Տիրոջ եւ Փրկիչին՝ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայման օրն է, նոյն հասկացողութեամբ եւ հաւատքով ծնողներ իրենց 40-օրեայ զաւակները կը բերեն եկեղեցի եւ կ՚ընծայեն Տիրոջ:
 
Նկատի ունենալով Լիբանանի, ինչպէս նաեւ այլ թեմերէ ներս շարունակուող երկրի արգելափակումը թագաժահրին հետեւանքով, Տեառնընդառաջի արարողութիւնները տեղի ունեցան առանց հաւատացեալներու մասնակցութեան։ Արդարեւ, Տեառնընդառաջի տօնին առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ըսաւ.

«Տեառնընդառաջը յատուկ կարեւորութիւն ունի մեր եկեղեցւոյ ծիսական կեանքէն ներս, որովհետեւ ան կը յիշեցնէ մեզի մանուկ Յիսուսին տաճար ընծայումը: Ինչպէս Աւետարանը կը պատմէ, Յիսուսի ծնունդէն 40 օրեր ետք, հետեւելով եբրայական աւանդութեան, Անոր ծնողքը զԻնք տաճար տարաւ՝ Աստուծոյ ընծայելու: Աւանդութիւն մը յարգելու սովորական երեւոյթ մը չէ սա, այլ Աստուծոյ մեր պատկանելիութեան շօշափելի արտայայտութիւնն է։

Հետեւաբար, Աստուծմէ հեռու մեր կեանքը իր իմաստը ու նպատակը կը կորսնցնէ։ Աստուծոյ պէտք է ընծայենք մեր զաւակներն ու մեր անձերը՝ որպէս Աստուծոյ որդեգիր զաւակներ։ Այս օրերուն մանաւանդ, որքա՜ն կարիքը ունինք Աստուծոյ օրհնաբեր ներկայութեան»:
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում