ՄՄերի Եգորյան

Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Փետրվարի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Նավուր բնակավայրի 53-ամյա բնակիչն իր տան բակում շինափայտ է բեռնաթափում:

Տեղեկությունն ստուգելու նպատակով մեկնած օպերատիվ խմբի ծառայողներն առանձնատանը կից անասնագոմում հայտնաբերել են 230 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի լորենու գերաններ:

Ըստ տանտիրոջ որդու` հայտնաբերվածը պատկանում էր իրեն, նույն օրը ծառերն ինքն էր կտրել «Աղսու» կոչվող անտառածածկ տարածքից, սակայն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։

Հայտնաբերվածն ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում