ԼԼիլիթ Գասպարյան

Խոզնավարում նախակրթարան կբացվի

Խոզնավարում նախակրթարան կբացվի
Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը հերթական այցով Վաղատուր և Խոզնավար բնակավայրերում էր։ Հանդիպելով գյուղացիների հետ՝ վերջինս անդրադարձել է նրանց հուզող հարցերին։

Արոտավայրերի հարցն օրակարգում առաջնային էր։ Գյուղացիները բարձրացրել են խմելու ջրի ներքին ցանցերի, կապտաժների բարեկարգման, ոռոգման ջրի, գյուղմթերքի իրացման, ինչպես նաև հանդապահների հաստիքներին առնչվող այլ հարցեր։ Առաջ են քաշվե սահմաններին վերաբերող խնդիրներ։
 
Խոզնավարում նախակրթարան բացելու հարցն էլ է քննարկվել, որը գործնական փուլ է մտել։ Համայնքի ղեկավարը հնարավորությունների սահմաններում լուծում է տվել բարձրացված խնդիրներին։ Մի շարք հարցերի համար էլ խոստացել է հետամուտ լինել և ելքեր գտնել լուծման միտմամբ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում