ՆՆարե Թադևոսյան

Երկրաշարժի հետևանքով ՀԱԷԿ-ի հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չի առաջացել

Երկրաշարժի հետևանքով ՀԱԷԿ-ի հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չի առաջացել

Հայաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չի առաջացել:

«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:

«Խնդիրներ չեն առաջացել, քանի որ երկրաշարժի ուժգնությունն ատոմակայանի տարածքում կրկնակի ցածր է եղել անվտանգության համակարգի միացման համար թույլատրելի սանդղակից: Կայանը շարունակում է աշխատանքը իր բնականոն ռեժիմով՝ թույլատրելի ամբողջ հզորությամբ»,- նշել է Մուրադյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում