ԼԼիլիթ Սեդրակյան

Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ. Հայկ Մարության

Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ. Հայկ Մարության

Երևանում այսօրվա երկրաշարժի հետևանքով ավերածություններ չեն եղել՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 
«Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։

 

Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել՝ կապված երկրաշարժի հետ։
 
Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որևէ լուրջ վնասվածք չկա։

 

Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։

 

Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը»,- գրել  է քաղաքապետը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում