ՀՀայկարամ Նահապետյան

Covid-անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլոր տնտեսվարողների համար. ԱԱՏՄ

Covid-անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլոր տնտեսվարողների համար. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության շրջանում սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է, որ փոփոխություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 08․04․2020 թվականի 17-Ն հրամանում։

 

Մասնավորապես սահմանվել է․

 
Եթե աշխատողը հանդիսանում է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի կոնտակտավոր, ապա՝
 

- նրա համար աշխատանքը 14-օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով,

- անհնարինության դեպքում` հերթափոխային սկզբունքով,
- անհնարինության դեպքում կատարվում է աշխատավայրում աշխատանքային պայմանների փոփոխություն՝ այլ աշխատողների հետ շփումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:
 

Աշխատողի տանը դեպքի առկայության մասին գործատուն տեղեկանում է աշխատողի կողմից ներկայացրած՝ տանը կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անդամի հիվանդությունը հաստատող համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված փաստաթղթից:

 

Փոփոխություն է կատարվել նաև հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների և նախակրթարանների համար սահմանված նորմերում՝

 

- դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն ԿԳՄՍ նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները,

- դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը,
- դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։
 

Փոփոխություն է կատարվել նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող իրազեկման թերթիկներում։

 

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ Covid-անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլոր տնտեսվարողների համար։

 

Մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ կից հղումով։ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=149827

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում