Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀովհաննես Վարդանյան

Կոտայքի մարզպետը կատարված աշխատանքներն ամփոփելու և առաջիկա անելիքները քննարկելու նպատակով այցելել է Աբովյան քաղաք

Կոտայքի մարզպետը կատարված աշխատանքներն ամփոփելու և առաջիկա անելիքները քննարկելու նպատակով այցելել է Աբովյան քաղաք

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է մարզի Աբովյան քաղաքում՝ կատարված աշխատանքներն ամփոփելու և առաջիկա անելիքները քննարկելու նպատակով:

Քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, համայնքի վարչական ղեկավարները, մարզպետարանի և քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

ղջունելով ներկաներին՝ մարզպետն ընդգծել է նմանօրինակ հանդիպում-քննարկումների հաճախականության կարևորությունն ու մարզպետարան-համայնք սերտ համագործակցությունը, որի արդյունքում վեր կհանվեն համայնքային խնդիրներն ու կքննարկվեն դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին՝ քաղաքապետ Վահագն Գևորգյանը նշել է, որ վերջին տարիներին քաղաքային համայնքի բյուջե մուտքերն ավելացվել են: Ըստ քաղաքապետի՝ 2020 թվականի ընթացքում համայնքում իրականացվել են մոտ 400 մլն ՀՀ դրամի կապիտալ շինարարական աշխատանքներ:

Նշվել է, որ տարբեր ծրագրերով Աբովյանում նախորդ տարի իրականացվել են ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, այգիների, խաղահրապարակների, պուրակների բարեկարգման, լուսավորության համակարգի անցկացման, մանկապարտեզի գույքի ձեռքբերման և այլ աշխատանքներ: Քաղաքն ամբողջությամբ անցում է կատարել գիշերային լուսավորության՝ LED լուսատուներով:

երկայացնելով 2021 թվականին նախատեսվող աշխատանքները՝ քաղաքապետը նշել է, որ ծրագրվում է մոտ 800 միլիոն ՀՀ դրամի կապիտալ շինարարական աշխատանքներ: Համայնքի կողմից սուբվենցիոն 3 ծրագրային հայտ է ներկայացվել կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:

Համայնքապետի խոսքով՝ քաղաքային համայնքում ակտիվ է նաև մշակութային, սպորտային կյանքը: Այս համատեքստում մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծել է, որ մշակույթի տները, երաժշտական դպրոցները պետք է գործեն որպես կրթօջախներ, այլ ոչ թե երեխաների համար ծառայեն որպես ժամանացի վայրեր:

Քննարկվել են նաև կրթությանը, համայնքային կյանքի զարգացմանն ու այլ ոլորտներին առնչվող հարցեր: Մարզպետն այցելել է նաև քաղաքապետարանում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակ, ծանոթացել աշխատանքների ծավալին և մատուցվող ծառայություններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում