ԳԳայանե Թամամյան

17 դժբախտ դեպք աշխատավայրում՝ 4-ը մահվան ելքով. ԱԱՏՄ

17 դժբախտ դեպք աշխատավայրում՝ 4-ը մահվան ելքով. ԱԱՏՄ

2020 թ․ ընթացքում Տեսչական մարմինը տեղեկատվություն է ստացել աշխատավայրում տեղի ունեցած 17 դժբախտ դեպքի վերաբերյալ, որից 4-ը՝ մահվան ելքով։ Դրանցից՝

  • 2 դեպք՝ մշակող արդյունաբերության ոլորտ,
  • 1 դեպք՝ շինարարության ոլորտ,
  • 1 դեպք՝ հանքարդյունաբերության ոլորտ։

Արձանագրված դժբախտ դեպքերի հետևանքով տուժել  է  28 մարդ, որից՝

  • ծանր մարմնական վնասվածքի դեպքեր՝ 6.
  • տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր՝ 22։

2020  թվականին աշխատավայրում վնասվածքներ ստանալու դեպքեր ամենահաճախը գրանցվել  է հանքարդյունաբերության ոլորտում։

Տեսչական մարմինը մեկ անգամ ևս հիշեցնում է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատավայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է դեպքի մասին անհապաղ հայտնել ԱԱՏՄ։

ՀՀ կառավարության 23.03.2006 N 458-Ն որոշման համաձայն՝ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո՝ 3-օրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերն ակտի հետ մեկտեղ պետք է ուղարկվեն տեսչական մարմնին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում