ԼԼիլիթ Գասպարյան

ԱՆ-ն պարզաբանել է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց վերաբերյալ նախագիծը

ԱՆ-ն պարզաբանել է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց վերաբերյալ նախագիծը

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը միտված է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը, առկա օրենսդրական բացերը լրացնելուն, գործող՝ 1997 թ. ընդունված օրենքը արդի մոտեցումներին համապատասխանեցնելուն: «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ անդրադառնալով փաստին, որ Ազգային ժողովը փետրվարի 11-ին մերժել է  նախագիծը:

«Նախագծում 14 տարեկանների թեստավորման վերաբերյալ որևէ փոփոխություն ներառված չէ, սույն կարգավորումը վաղուց ամրագրված է գործող օրենքում: Փոխարենը՝ նախագծի դրույթներից մեկն ուղղված է ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության վերացմանը. քրեական պատասխանատվության շրջանակներում ամրագրված կետերը խոչընդոտ են ՄԻԱՎ-ի նկատմամբ թեսթավորում անցնելու, կարգավիճակի բացահայտման, համապատասխան բժշկական օգնության դիմելու համար: ՄԻԱՎ-ի բուժման ժամանակակից դեղերը և բուժումը միանշանակ թույլ են տալիս վարակի  փոխանցումը դարձնել անհնար, և այս տրամաբանության մեջ, գործող քրեական օրենսգրքում ամրագրված դրույթները չեն արտացոլում և ապահովում փոխարժեք ներգործության միջոցներ:

Այս բոլոր փոփոխությունների և լրացման արդյունքում հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ կազմակերպել ՄԻԱՎ-ով ապրող անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը, ապահովել վերջիններիս իրավունքների անխոչընդոտ իրացումը, ինչը դրական կանդրադառնա երկրում ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման և բուժման ծառայությունների ընդլայնման գործընթացի վրա: Նախագծի ընդունման հետաձգումը նպաստելու է ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության շարունակությանը»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում