ՄՄարի Կոստանյան

ԱԺ փոխխոսնակը դատապարտել է Օղակաձև զբոսայգու հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը

ԱԺ փոխխոսնակը դատապարտել է Օղակաձև զբոսայգու հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը

Խստորեն դատապարտում ենք Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: 

 
 
«Վանդալիզմի այս դրսևորումը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն համամարդկային արժեքների դեմ, և այն պետք է արժանանա պատշաճ հետաքննության, իսկ հանցագործությունն իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ բացառելու և կանխելու համար հետագայում նմանօրինակ դեպքերի կրկնությունը:
 

 

Նման արատավոր երևույթները զուրկ են բարոյական հիմքերից և տեղ չունեն ցեղասպանություն վերապրած և այդ հանցագործության դեմ պայքարի ջատագով հասարակության մեջ»,- գրել է Սիմոնյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում