Իշխանությունից պահանջում ենք բացատրություն տալ հրապարակված փաստաթղթի վերաբերյալ. ԼՀԿ պատգամավոր

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ համացանցում օրերս հրապարակված հայտարարության մի տեքստի, որն առնչվում է Սյունիքին, որը, իբր, գաղտնի կնքվել է դեկտեմբերին և հարաբերություններ է կարգավորել մինչև դեկտեմբերի 18-ը:

«Մենք իշխանություններից պահանջում ենք հոդաբաշխ բացատրություն տալ, որովհետև այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, միայն տեքստն է, չկա ստորագրություն հայկական կողմից, և չգիտենք՝ ինչ ուժ ունեցող փաստաթուղթ է: Եթե անգամ դա ստորագրված լինի գործադիրի ղեկավարի կողմից, սա ոչ միայն հակապետական փաստաթուղթ է, այլև իրավունքի կոպիտ խախտում ունեցող փաստաթուղթ»,- նշեց Սիմոնյանը:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հավելեց, որ փաստաթղթում բաներ կան, որոնք դե ֆակտո իրագործված են:

«Հետևաբար մենք հիմնավոր կասկած ունենք, որ դա բանավոր պայմանավորվածությամբ իրականացվածի տեքստն է, կամ իրականում ստորագրված տեքստն է: Բարդ է իշխանության համար հերքել, եթե նման բան չկա»,- նշեց Մարուքյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում