Որոշ հանցավոր տարրեր տարբեր հարցեր լուծելու խոստումներով խարդախությամբ հափշտակում են խոշոր գումարներ. ոստիկանություն

ԱԱրսեն Մկրտչյան

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հետպատերազմյան շրջանի մի շարք խնդիրներով, օրինակ՝ գերիների վերադարձ, Արցախից տարհանված քաղաքացիների բնակարանային հարցեր և այլն, զբաղվում են պատկան մարմինները։

Ոստիկանության և ԱԱԾ վերջին շրջանի բացահայտումները, սակայն, փաստում են, որ որոշ հանցավոր տարրեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից։ Մասնավորապես, չարաշահելով խոցելի վիճակում հայտնված անձանց վստահությունը, տարբեր հարցեր լուծելու խոստումներով նրանցից խարդախությամբ հափշտակում են խոշոր գումարներ։

Հորդորում ենք մեր հայրենակիցներին դիմել միայն պատկան մարմինների աջակցությանը, իսկ կասկածելի օգնություն կամ առաջարկ ստանալու դեպքում անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում