Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Սահմանամերձ լինելը գյուղի ոչ թե թերությունը, այլ առավելությունը պետք է դառնա. վարչապետ

ՄՄայա Խաչատրյան

Երևանում կկառուցվի բարձրահարկ «Դիջիթաուն» նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն: Գործադիրն այդ նպատակով որոշեց Երևանի երաժշտական 13-րդ դպրոցի կաթսայատունն ու սպասարկման հողամասն վաճառքով օտարել «Արմենիա վայնին»:

Սուրեն Պապիկյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Նախնական գնահատականով՝ կներդրվի 40 մլն դոլար, կստեղծվի 5000 աշխատատեղ:

Նախագծով նախատեսված է՝ գույքը ձեռք բերելու դեպքում ընկերությունը կիրականացնի 1 միլիարդ դրամի ներդրում:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ճի՞շտ լսեցինք, 5 հազար աշխատատե՞ղ:

Սուրեն Պապիկյան - Ընկերությունից հավաստիացնում են:

Հակոբ Արշակյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Մեկ տարում 500 աշխատատեղ է ստեղծել ընկերությունը: Եթե հաշվի առնենք, որ ներդրումային ծրագիրը մի քանի տարի տևելու է, ապա հնարավորություն կա, որ այդպես լինի:

Զեկուցվող հաջորդ նախագծերը 2020-ին աճ գրանցած գյուղատնտեսական ոլորտին են առնչվում: Հնարավոր կլինի բարելավել լիզինգի պայմաններն ու ընդլայնել տրամադրվող սարքավորումների շրջանակը:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Առաջարկվում է յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի առավելագույն 450 մլն դրամի շեմը բարձրացնել մինչև 1 մլրդ դրամի:

2020-ին լիզինգի ծրագրով ծախսվել է մոտ 9 միլիարդ դրամ, 576 շահառու ձեռք էբերել 950 միավոր տեխնիկա: Սա բավականին մեծ թիվ է Հայաստանի համար,- արձանագրեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյան - Նշաձողը բարձրացնում ենք մինչև 1 միլիարդ դրամ, ինչը ճիշտ որոշում է, որ նախ՝ աջակցենք նաև ավելի խոշոր տնտեսություններին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ խոշորներն են լոկոմոտիվի դեր կատարում ոլորտի համար:

Գյուղատնտեսության ՀՆԱ-ն 2020-ին ավելացել է 1,4 տոկոսով. արդյունքը թույլ է տվել շարունակել գյուղոլորտի ֆինանսավորումը: Որոշվեց՝ մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 14%-ը:

Վահան Քերոբյան - Միաժամանակ, մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, որի արդյունքում վարկերը կամ լիզինգը տնտեսվարողներին կտրամադրվեն 0% տոկոսադրույքով:

Վարչապետը հայտարարեց, որ 2020-ին տրամադրվել են ռեկորդային թվով գյուղվարկեր՝ 2018-ի համեմատ 6 անգամ ավելի:

Նիկոլ Փաշինյան - Այս տարի ուզում ենք շեշտը դնել 3-15 մլն դրամանոց վարկերի վրա, որը հենց զարգացման տրամաբանության մեջ է: Կոնկրետ ծրագրով կոնկրետ ֆինանսավորում ենք իրականացնում: Շատ մեծ հույս կա, որ 90 տոկոսը կներդրվի գյուղատնտեսության մեջ:
 
Աճել է պահածոների, հյութերի արտահանումը, նվազել՝ գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը: Գործադիրը որոշել է վերադարձնել կոնյակի սպիրտ արտահանողների վճարած տուրքերը: Տասն անգամ ավելացել են ինտենսիվ այգիների տարածքները: Գյուղապահովագրությունն այս տարի կգործի բոլոր մարզերում:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սա նշանակում է, որ այս տարվանից մեր գյուղացիները հնարավորություն ունեն ապահովագրել կարկուտից, ցրտահարությունից, ռիսկերից, որ գոյություն են ունեցել: Ապահովագրական գումարի զգալի մասը վճարում է գործադիրը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտարարեց, որ մարտից արցախցիներին ևս 4 ամսով կտրամադրվի 68-հազարական դրամ: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի ցանկը կլրացվի Գեղարքունիքի ու Սյունիքի ևս 39 համայնքով:

Նիկոլ Փաշինյան - Մեր ռազմավարությունն այն է, որ սահմանամերձ գյուղ լինելը անվտանգային առումով զարգացման խոչընդոտ չնշանակի, դա դառնա ոչ թե թերություն, այլ լինի առավելություն:

Այ Թի ոլորտի 64 ընկերության կտրամադրվի դրամաշնորհ: Մրցույթի 330 մասնակցից 64-ը հաղթել էին, սակայն գումարի բաշխման գործընթացը համընկել էր ռազմական դրության հետ, միջոցները հատկացվել էին այլ ուղղությամբ:

Հակոբ Արշակյան - Այժմ որոշակի հնարավորություններ են ստեղծվել նախարարության բյուջեում, նաև պայմանավորված Քովիդով, վերաբաշխում իրականացնելու և միջոցառումը ավարտին հասցնելու համար:

Ստարտափ ընկերությունները, ըստ նախարարի, նախորդ տարի 50 միլիոն դոլարից ավելի ներդրում են բերել Հայաստան: Հակոբ Արշակյանը ներկայացրեց նաև թվայնացման ռազմավարությունը: Կարևոր շեշտադրումներից է էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցումը:

Նիկոլ Փաշինյան - Իսկ պատրաստվո՞ւմ ենք էն պրակտիկան ներդնել, որ եթե պետությունը քաղաքացուց երկրորդ անգամ ուզում ա, դրա համար տուգանք է վճարում քաղաքացուն:

Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետ) - Այո՛, պատրաստվում ենք: Պարոն Արշակյանը կարևոր շեշտադրում արեց ստանդարտների, դա ամենակարևորներից է:

Արդեն պատրաստվում է պետական և համայնքային 400 ծառայության թվային մոդելով հեռախոսային հավելվածը: Մինչև տարեվերջ ակնկալվում է ունենալ, այսպես կոչված, գովայդին, որն ապահովելու է յուրաքանչյուր քաղաքացու նույնականացումը, էլեկտրոնային ստորագրությունը: Վարչապետի գնահատմամբ՝ Հայաստանում թվայնացման տեմպը բավարար չէ: Կարծում է՝ ռազմավարության ընդունումը կփոխի այն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում