ԳԳայանե Թամամյան

ՇՄ նախարարությունը մեկնաբանել է ծառահատումների մասին «Բնապահպանի տուն» նախաձեռնության Ֆեյսբուքի գրառումը

ՇՄ նախարարությունը մեկնաբանել է ծառահատումների մասին  «Բնապահպանի տուն» նախաձեռնության Ֆեյսբուքի գրառումը

Ի պատասխան «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնության «Մեր ստուգայց իրականացնող խմբերից մեկը «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի երրորդ պահաբաժնում գտել է մեծաքանակ ծառահատումներ» վերտառությամբ ֆեյսբուքյան հրապարակման՝

 

Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հրապարակման հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի և «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնում իրականացվել են տարածքի տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում պարզվել է, որ դեռևս 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ապօրինի հատվել են 5-10 մ բարձրությամբ, 4-52 սմ տրամաչափերի, ընդհանուր 6 խմ, 13 տարբեր ծառատեսակների ճյուղեր և ճյուղիկներ (որից՝ 9 բոխի, 3 կաղնի և 1 հացենի):

 

Հաջորդ հրապարակման մեջ նշված տեղեկությունը՝ «Հենց նոր գտանք 30-ից ավելի կտրած։ Երկու օրվա մեջ համարյա 100 հատ ծառ․․․», նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ հատվել են այդ քանակությամբ ճյուղեր և ճյուղիկներ, ոչ թե ծառեր։

 

Նշենք նաև, որ ապօրինի հատված ծառերի ճյուղերը ծառատեսակների հետագա աճի և զարգացման համար որևէ էական ազդեցություն չեն կարող ունենալ։

 

Տեղեկացնում ենք, որ ապօրինի հատված փայտանյութի մի մասը հայտնաբերվել է, կազմվել համապատասխան արձանագրություն և ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժին։

 

Շնորհակալություն ենք հայտնում «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնությանը սրտացավ վերաբերմունքի համար։
 
«Դիլիջան» ազգային պարկի յուրաքանչյուր աշխատակից բարեխղճորեն իրականացնում է իր առջև դրված խնդիրները։

 

Անտառը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում