Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 39 համայնքներ կստանան սահմանամերձի կարգավիճակ

ՌՌոզա Խաչատրյան

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 39 համայնքներ կստանան սահմանամերձի կարգավիճակ, և բնակիչներին կտրվի փոխհատուցում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր տեղեկացրեց, որ մինչև Կառավարության հաջորդ նիստը գրավոր ընթացակարգով գործադիրը կընդունի այդ մասին երկու որոշում:

«Նախագծի ընդունման պարագայում սահմանամերձ համայնքների ցանկը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզի ևս 39 համայնքներով: Ընդհանուր սահմանամերձ համայնքների թիվը կկազմի 77: Տվյալ համայնքները ստանում են անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում, կոմունալ վճարների 50 տոկոս փոխհատուցում և դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում»,- նշեց նախարարը:

Վարչապետը հավելեց, որ մեր ռազմավարությունը պետք է լինի այն, որ անվտանգային առումով սահմանամերձ գյուղ լինելը զարգացման խոչընդոտ չնշանակի, դա լինի ոչ թե թերություն, այլ հակառակը՝ առավելություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում