ՌՌոզա Խաչատրյան

Ստեղծվել է 3400-ից ավելի աշխատատեղ, 22%-ով աճել է աշխատատեղերի թիվը. Արշակյան

Ստեղծվել է 3400-ից ավելի աշխատատեղ, 22%-ով աճել է աշխատատեղերի թիվը. Արշակյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտի պես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը նախորդ տարվա բացառիկ ոլորտներից է, որտեղ աճ է արձանագրվել, աճը կազմել է 20.6%:

«Ստեղծվել են 3400-ից ավելի աշխատատեղեր, 22%-ով աճել է աշխատատեղերի թիվը, որը նշանակում է, որ աշխատավարձերի կտրուկ տատանումներ չեն եղել, կարծում եմ՝ նաև կորոնավիրուսով է սա պամանավորված: Այս պահին 18400 աշխատակիցներ կան ոլորտում, և 192 նոր ընկերություններ պետության կողմից հարկային արտոնագիր են ստացել»,- նշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում