ՎՎարդուհի Բալյան

Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ֆեյսբուքյան էջում շարունակվել են ԿԳՄՍՆ-ին ուղղված անհիմն մեղադրանքները

Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ֆեյսբուքյան էջում շարունակվել են ԿԳՄՍՆ-ին ուղղված անհիմն մեղադրանքները

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի Ֆեյսբուքի էջում՝ փետրվարի 10-ի գրառման մեջ շարունակվել են նախարարությանն ուղղված անհիմն մեղադրանքները:

Այսպես՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ներկայացուցիչներին վերաբերող պնդումների առնչությամբ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից այլ բուհերի թվում աշխատանքային կարգով հայցվել է նաև Հայ-ռուսական համալսարանի կանոնադրությունը, որը, ի դեպ, բացակայում է համալսարանի կայքում:

Բուհը շուրջ երկու տասնամյակ անընդմեջ ղեկավարող Ա. Դարբինյանի գրառման մեջ ԿԳՄՍ նախարարությանը «մեղսագրվող» «ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի հանդեպ հետաքրքրվածությունը» պայմանավորված է ներկայում Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման կառուցակարգերի վերաբերյալ ուսումնասիրմամբ՝ նպատակ ունենալով համադրել տարբեր իրավապայմանագրային ձևերով հիմնված բուհերի համապատասխան կարգավորումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում