ԵՄ անդամ երկրներից 25-ում վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացված են. Ջուլհակյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի կարծիքով՝ ՀՀ-ում մարդու արժանապատվությունն պաշտպանված չէ:

«ՀՀ-ում չկան բավարար արդյունավետ մեխանիզմներ մարդու արժանապատվությունը պաշտպանելու համար: Մարդը չունի արդյունավետ մեխանիզմներ իր արատավորված պատիվն ու հեղինակությունը վերականգնելու համար»,- նշեց պատգամավորը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկմանը: 

Ջուլհակյանը հիշեցրեց, որ 2010-ին ԵԽԽՎ-ի հորդորով ապաքրեականացվել են վիրավորանքը և զրպարտությունը, բայց այն ժամանակ իրողությունն այլ էր, և հիմա մեր առջև մարտահրավերներն այլ են, կարելի է մտածել կրկին քրեականացնելու մասին:

Ջուլհակյանը հիշեցրեց, որ ԵՄ անդամ երկրներից 25-ում, այդուհանդերձ, վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացված են, իսկ 25 երկրներից 21-ում ընդհուպ ազատազրկում է նախատեսված վիրավորանքի և զրպարտության համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում