2020-ի լավագույն ստեղծագործությունները գրական տարբեր ժանրերում մրցանակների են արժանացել

ՆՆունե Ալեքսանյան

Նախ համավարակի, ապա նաև 44-օրյա պատերազմի ծանր ժառանգությամբ հանդերձ՝ 2020-ի գրական տարին արդյունավետ է գնահատում Էդվարդ Միլիտոնյանը: Տարին ամփոփում են լավագույն գրքերի համար սահմանված գրական մրցանակներով, որ կրում են ազգային գրականության մեծերի անունները: Գրողների միության նախագահը փաստում է՝ արել են ամենը, որ գրական գործընթացը չընդհատվի:

Իսահակյանի անվան մրցանակը շնորհվել է Հենրիկ Էդոյանին՝ «Էլեգիկ մտորումներ» պոետիկ ժողովածուի համար: Նախորդ տարի 80-ամյակը նշած պոետը, գիտնականը վերստին ընդգծում է գրականության ոգեշնչող դերը և փաստում՝ մեր դժվար օրերում փրկօղակ կարող է լինել:

Գրականագիտություն անվանակարգում «Նիկոլ Աղբալյան» մրցանակին է արժանացել գրականագետ Սուրեն Աբրահամյանի «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» ուսումնասիրությունը, որում հեղինակն ամբողջացրել է հետսևակյան շրջանի բանաստեղծական մտքի համապատկերը:

«Ներսը և դուրսը» և ևս 6 գրքի համար Հովհաննես Խան Մասեհյանի անվան մրցանակին արժանացած Աշոտ Ալեքսանյանը փաստում է՝ այսօր արդեն ունենք Հերման Հեսսեի լավագույն գործերի հայերեն թարգմանությունները, որոնցով կարող ենք հայերեն 6 հատորյակը հրատարակել: Թարգմանիչը նշում է՝ Հեսսեին կարդալով՝ մեր այսօրվա իրականությունը հասկանալու շատ բանալիներ կգտնենք:

Փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը, միությունը «Հրանտ և Մանուշակ» մրցանակաբաշխությամբ կամփոփի գրական-մրցանակային տարին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում