Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Մանկահասակ տղայի մահվան դեպքի առթիվ ձերբակալվել են մայրը, խորթ հայրը և խորթ տատը

ՀՀովհաննես Վարդանյան

Սա Նոր Խարբերդի ամենավերջին տունն է, դուռը փակ է արդեն երեք օր: Հենց այստեղ մայրը, խորթ հայրն ու խորթ տատը, ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալի, 1.5-ամյա փոքրիկի առողջությանը ծանր վնաս պատճառելով՝ հասցրել են մահվան: Երեխային ծեծել են չքնելու, լաց լինելու համար:

Կարինե Իսաջանյան, Մասիսի ԲԿ մանկական բաժանմունքի վարիչ - Բերեցին 1.5 տարեկան չշնչող դիակ: Երեխայի մարմնի վրա դեմքի շրջանում կային կապտուկներ՝ ձախ աչքի դրսային անկյունում կար վերք, երբ մարմինը բացեցինք, հետագա ուսումնասիրությունների համար, նայեցինք քերծվածներ կային պորտի շրջանում, ազդրերի  հատվածներում:

Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ երեխային պարբերաբար ծեծել են: Հարևանները դեպքից չեն խոսում: Ավելին՝ պնդում են, որ երեխայի գոյության մասին անգամ չեն իմացել: Ամբողջ Խարբերդում միայն համայնքապետն է պատմում՝ 7 տարուց ավելի է ճանաչում է ընտանիքին, 3 ամիս առաջ է իմացել երեխայի 19-ամյա մոր մասին, իսկ փոքրիկի գոյությունը պարզել է միայն դեպքից հետո:

Կամո Կակոյան, Նոր Խարբերդ համայնքի ղեկավար - Քանի որ օրինական ամուսնություն չէր, իրենք մեզ մոտ գրանցում չունեին: Ընտանիքի անդամները գրանցված են: Նոր հարսի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունեինք, քանի որ չեն մոտեցել, ոչ մի տեղեկանքի, ոչ մի հարցով չեն դիմել համայնքապետարան:

10-15 քմ մակերեսով երկաթե այս տնակում ապրում էին 8 հոգով: Ըստ համայնքի ղեկավարի, ընտանիքը երբեք օրինակելի վարքով աչքի չի ընկել. վեճերն ու վիճաբանություններն այստեղ սովորական են եղել:

Կամո Կակոյան - Եթե շշերը տեսել եք, ուրեմն իրենց գործի անունը խմիչքն է: Հաստատ համոզված եմ, որ սրա հետևանքներն էլ խմիչքի ազդեցության տակ է եղել: Բազմիցս զգուշացվել է, եթե ձեր դոմիկ-տնակում շարունակվի նույն վիճաբանությունը, նույն հավաքակայանը, ես կդիմեմ այլ քայլերի:

Այս ընտանիքի մասին ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունում տվյալներ չկան. որևէ ահազանգ չեն ստացել:

Նելլի Դուրյան, ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ - Նախկինում չեն գրանցվել նաև ահազանգեր հիշյալ ընտանիքում բռնության վերաբերյալ այլ անձանց կողմից, օրինակ՝ հարևան լինեին, կամ ծանոթներ, կամ մեկ այլ անձ: 

Մանկահասակ երեխայի 19-ամյա մայրը, 30-ամյա խորթ հայրը և 41-ամյա խորթ տատը ձերբակալվել են: Հիշեցնենք, որ 2020-ի ընթացքում մանկահասակ երեխայի սպանության մեկ դեպք է գրանցվել: 31-ամյա մայրը երեխային ծննդաբերել ու նետել էր աղբարկղը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում