ՄՄերի Եգորյան

ՊԵԿ-ը 2020 թ. տնտեսվարողներին է վերադարձրել շուրջ 138,3 մլրդ դրամ

ՊԵԿ-ը 2020 թ. տնտեսվարողներին է վերադարձրել շուրջ 138,3 մլրդ դրամ

Պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել շուրջ 138,3 մլրդ դրամ:

Մասնավորապես`

 

միասնական հաշվին է մուտքագրվել (հարկ վճարողներին է վերադարձվել) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար` 119,9 մլրդ դրամ գումարի չափով.

 

վերադարձման է ներկայացվել շահաբաժիններից վճարված եկամտային հարկի փոխհատուցված գումար` 4,4 մլրդ դրամ գումարի չափով.

 

ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 678 մլն դրամ.

 

2020 թ. ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով եկամտային հարկի գումարի վերադարձը կազմել է 13,3 մլրդ դրամ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում