Դիվանագիտության համար ևս առաջնահերթ խնդիր եղել է և մնում է անվտանգության ամրապնդումը. Այվազյան

ՌՌոզա Խաչատրյան

Իրավիճակը նոր է՝ նոր մարտահրավերներով և հնարավորություններով՝ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

«Վիճակն անշուշտ շատ բարդ է, և մեր հիմանական նպատակն է անել ամեն ինչ, որ Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի: Եվ սա հեշտ հարց չէ, քանի որ սա աշխարհաքաղաքական իրավիճակի ընդհանուր արտացոլումն է:

Որպես պետություն, Կառավարություն ու հասարակություն՝ պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որ իրավիճակը գնա դեպի ապաէսկալացիա, որը կբերի Հայաստանի շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը: Դիվանագիտության համար նույնպես առաջնահերթ խնդիրը եղել է և մնում է անվտանգության ամրապնդումը»,- նշեց Այվազյանը:

Անդրադառնալով Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ նախարարը նշեց, որ ցանկացած զորավարժություն մտահոգության առիթ է տալիս, բայց մյուս կողմից էլ՝ Թուրքիայից տարբեր «մեսիջներ» են գալիս:

«Հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը՝ կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, ուղերձներով, այլ նախևառաջ գործողություններով: Վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի: Նախևառաջ խոսքն այն է, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը: Այս պահին որևէ գործընթաց տեղի չի ունենում: Բայց մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր է գործադրելու, որ Հայաստանի անվտանգության համար մթնոլորտը դառնա նպաստավոր»,- նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ ապաշրջափակումը նաև մարտահրավերներ է բերելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում