Օրենքի նախագծով խախտվում են ակադեմիական ազատությունները. Զոհրաբյան

ՄՄարիա Գաբրիելյան

Այս օրենքի ալֆան և օմեգան պետք է լիներ ակադեմիական ազատությունը, բայց այն հենց ձեր իսկ գաղափարախոսության ակադեմիական ազատության հիմնաքարի խախտում է, որը հակասում է բուհերի ինքնավարության ամբողջական սկզբունքին: Այդ մասին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկմանն աասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: 

Անդրադառնալով ռեկտորի ընտրության կարգին՝ Զոհրաբյանն ասաց, որ վստահ չէ, որ նախարարի կողմից նշանակված կառավարման խորհրդի 5 անդամն էլ կլինեն անաչառ և չեն կատարի քաղաքական պատվեր: «Ես վստահ եմ՝ դուք կատարելու եք քաղաքական ընտրություն, քանի որ այն, ինչ կատարվում է այսօր կրթական համակարգում, նախկինի օրգանական շարունակությունն է, պարզապես փոխվել են դերակատարները»,- ընդգծեց պատգամավորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում