ԱԱրևիկ Աբելյան

Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 11-ից 15-ը՝ ժամը 14.30-ից մինչև 18.00‚ փակ կլինի երթևեկության համար, հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: 
 
Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում։
 
Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայցում է  երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում