Լուրջ ու ծանրակշիռ փաստարկներ պետք է բերվեն. Թադևոսյանը՝ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները միավորելու առաջարկի մասին

ԱԱրման Գալոյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին:

«Կա մասնագիտական հանձնաժողով, որ զբաղվում է այդ հարցով: Ակնկալում եմ՝ հարցը, որ բարձրացրել է մասնագիտական հանձնաժողովը, պետք է ներկայացնի ինչպես կողմ հիմնավորումները, թե ինչու պետք է ստեղծվի Գերագույն դատարան, նաև դրան հակառակ հիմնավորումները: Լուրջ ու ծանրակշիռ փաստարկներ պետք է բերվեն, թե ինչու այդ կայացած ինստիտուտները պետք է միավորվեն, ու ստեղծվի մեկ ինստիտուտ»,- ասաց Թադևոսյանը:

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի խոսքով՝ երբ կլինեն կոնկրետ առաջարկ, հայեցակարգ, փաստաթուղթ, այդ ժամանակ ինքը կարտահայտի իր դիրքորոշումը: «Ես չեմ խուսափում կարծիք հայտնելուց, բայց սպասում եմ՝ լսելու ոլորտի մասնագետների կարծիքը, որոնք ավելի խորությամբ ուսումնասիրել ու առաջ են քաշել խնդիրը»,- վստահեցրեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում