Ընդգծելով Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համագործակցության շրջանակում ձևավորված փոխվստահությունը՝ նախարարի առաջին տեղակալը կարևորել է ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված համատեղ իրականացվող աշխատանքները։
Ըստ այդմ՝ առաջիկայում ԵԽ երևանյան գրասենյակի աջակցությամբ վերապատրաստումներ կիրականացվի նախարարության սոցիալական աշխատողների համար։ Ավարտին կհասցվի ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հանրային իրազեկման քարոզարշավը․ միջգերատեսչական և հանրային քննարկմանը կներկայացվի ընտանիքում բռնության դեմ պայքարի կազմակերպման 2021-2023 թթ միջոցառումների ծրագիրը:
Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև 2020թ․ պատերազմի ընթացքում տուժած, խոցելի խմբերի կանանց խնդիրներին՝ կարևորելով վերջիններիս տնտեսական հզորացման և կարողությունների զարգացման ծրագրերի իրականացումը։ Վերահաստատվել է ամուր և սերտ գործընկերային փոխհարաբերությունների










