ԱԱրման Գալոյան

ՃՏՊ Սարալանջի պողոտայում. կա տուժած

ՃՏՊ Սարալանջի պողոտայում. կա տուժած

Փետրվարի 8-ին՝ ժամը 16։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Սարալանջի պողոտայի սկզբնամասում՝ կամրջակի վրա, բախվել են Lexus GX460 (վարորդ՝ Խ․ Բ․, ծնված 1995 թ.), Toyota Prius (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1978 թ.), KIA (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1954 թ.), Mercedes-Benz (վարորդ՝ Մ․ Ն․, ծնված 1964 թ.) և Ford Transit (վարորդ՝ Է․ Ս․, ծնված 1978 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Գ. Հ․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները Ford Transit ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում