Փոքրերի մեծ խաղերը. ինչպես երեխաներին պաշտպանել կիբեռհանցագործներից

ԼԼիլիթ Հարությունյան

Վիրտուալ կյանքի օֆլայն ծուղակում կարող է հայտնվել յուրաքանչյուրը: Ինչպե՞ս պաշտպանել փոքրերին մեծ խաղերից, որ չդառնան մեր կյանք վերջերս մտած նոր տերմինի՝ կիբերբուլինգի՝  կիբերհալածանքի՝ զոհ:
 
Խաղի արդյո՞ւնք էր Քննչական կոմիտեի աղմկոտ բացահայտումը: Պարզվեց՝ անհետ կորած 15-ամյա անչափահաս տղային հայտնաբերել էին Կիևյան կամրջի տակ՝ ծառից պարանով կախված: Երեխայի վրա բռնության հետքեր չէին գտել: Մահվան վարկածներից մեկը օնլայն խաղերն են:

Քննչական կոմիտե - Վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաքննությամբ առաջ են քաշվել 15-ամյա պատանուն ինքնասապանության հասցնելու վերաբերյալ մի շարք վարկածներ, այդ թվում՝ համակարգչային խաղերով տարվելու և դրանց ազդեցության տակ ինքնասպանություն գործելու վարկածը: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն: 

15-ամյա տղային գտնելու համար դիմել էին հատուկ մանկավարժ-հոգեբանների, նրանցից մեկն Արթուրն էր: Պատմում է՝ վերջերս ինքն էլ հասկացել, կանխել էր, որ օնլայն վտանգավոր խաղն իր աշակերտներից մեկի կյանքի հետ չխաղար: Այս անգամ ևս մեկ երեխայի կյանք փրկել չհասցրին:

Արթուր Գևորգյան (հատուկ մանկավարժ և հոգեբան) - Քանի որ ես նաև շների հետ եմ աշխատում, փորձում էին շուն գտնել, որ կփնտրեր, կգտներ տղային, բայց մինչև էս-էն, արդեն առավոտը լուրը եկավ, որ արդեն մահացել է երեխան:  

Սամվել Մարտիրոսյան (մեդիափորձագետ) - Մի դեպքում ասում են, որ ինչ-որ կուրատորներ հայտնվում են, երեխային ստիպում: էս ամենն իրականում հիմնված է մարդկանց վախերի վրա: Տեսականորեն նման հաքերներ կան, բայց իրենք հաստատ երեխեքի հետևից չեն ընկնում, պետական պաշտոնյաների ու բիզնեսմենների հետևից են ընկնում:

Իրականում կիբերհալածանքն ավելի լուրջ խնդիր է, քան խաղերը, ասում է Սամվել Մարտիրոսյանը, որովհետև, եթե խաղը չկա կամ այն ջնջում են, փոխարենը սոցցանցերում մնում են երեխայի վախերը շահարկող հեշթեգերը:

Սամվել Մարտիրոսյան - Այդ խաղը ներբեռնվող էլ, չի ինչ-որ հեշթեգերի միջոցով շփվում են: Սոցիալական ցանցերում հեշթեգերի միջոցով շփում է, մի կողմից՝ ուռճացված թեմա է, մյուս կողմից՝ կան մարդիկ, որ իրենց շեղումներից ելնելով փորձում են օգտագործել:

Ինքնասպանության դրդող անհայտ խելագարների մասին բոլոր երեխաները չէ, որ գուշակում են, նրանցից մեկին գտանք, պատմեց՝ ինչ-որ մի փուլում ստիպում են անել այն, ինչ իրենք են ուզում, ասենք՝ արթնանալ գիշերը ժ. 4:20, ձեռքին նկարել կենդանի, հետո առաջադրանքի վերջին փուլում երեխային ստիպում են ձեռքին արդեն նկարել ածելիով: Առաջադրանքները կատարո՞ւմ ես, պարտավոր ես ապացուցել նկարներով, եթե ոչ, սպառնում են գրել հարազատներին ու ընկերներին:

Բայց այս ամենն ասելու համար գոնե մեկը պիտի իմանա, որ երեխան ընկել է խաղի ծուղակը: Եվ եթե, միևնույն է, երեխան մտնում է ինտերնետ, մասնագետը խորհուրդ է տալիս չտալ անսահմանափակ հնարավորություններով հեռախոս, չմոռանալ միացնել ծնողների օնլայն վերահսկողության հնարավորությունը:

Ծնողներն ու ուսուցիչներն էլ էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ահազանգել՝ կյանքի համար վտանգավոր խաղերը մեր երկրում էլի ակտիվացել են: Խորհուրդ տվեցին կանխարգելել, որ երեխաներն օնլայն կյանքում անվտանգ ապրեն: Իսկ անվտանգ ապրելու համար մասնագետներն ասում են՝ օնլայն կյանքի այլընտրանք միշտ կարելի է գտնել՝ անընդհատ «պարապը» լցնելով՝ առանց համացանցի:

Պետք է նաև բացատրել, որ երեխաներ որսացող հաքեր-այլմոլորակայիններ պարզապես չկան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում