100-ից ավելի հետցնցում՝ երկրաշարժից հետո

ՎՎահե Կոստանդյան

Շողակաթ համայնքնում անցած օրվա երկրաշարժի հետցնցումները մարդիկ զգացել են նաև այսօր:

Արմենուհի Սարգսյան, Շողակաթ համայնքի բնակիչ - Մեկ ցնցում էլ զգացել ենք առավոտյան 6:00-ին, մեկն էլ երևի 10:00-ին, մեկ թեթև ցնցում էլ եղել է 12:00-ի կողմերը:

Անցած գիշեր վնասի չափը դեռ հայտնի չէր: Առավոտյան պարզ դարձավ, որ մասամբ փլուզվել են բնակելի տներ, գոմեր, ավտոտնակներ, պարիսպներ: Ըստ համայնքի ղեկավարի, Շողակաթում հին տները շատ են, երկաթբետոնե շինությունները՝ քիչ:

Սուլիկո Շուշանյան, Շողակաթ համայնքի ղեկավար - Հիմնականում՝ բոլոր տները հին տներ են, բոլորը վնասված են ինչ-որ չափով, մեկը մի քիչ շատ, մեկը՝ քիչ: Կան տներ, որ ընդհանրապես ենթակա չեն բնակության:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շողակաթ համայնքից 5 կիլոմետր դեպի հյուսիս արևելք, ուժգնությունը՝ 6-7 բալ:

Հրաչյա Պետրոսյան, ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական - Երկրաշարժին հետևել է մոտ 60 սեյսմիկ ցնցում, և բոլորն էլ ավելի թույլ, քան առաջին ցնցումը:

Երկրաֆիզիկական և հիդրոերկրաքիմիական տվյալների վերլուծություններից մասնագետները եզրակացնում են, որ առաջիկա օրերին ևս կարող են դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժեր:

Արա Սահակյան, ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի պետ - Ելնելով առկա տվյալներից՝ ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է:

Հանձնաժողովն ուսումնասիրում է վնասի չափը: Ում կառույցը որքանով է վնասվել՝ կհաշվեն, կներկայացնեն մարզպետարան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում