ԱԱննա Ավետիսյան

Կոտայքի մարզպետը Հասմիկ Պապյանի հետ այցելել է Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակույթի կենտրոն

Կոտայքի մարզպետը Հասմիկ Պապյանի հետ այցելել է Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակույթի կենտրոն

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերայի ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանի, Հրազդանի փոխքաղաքապետ Վարուժան Սաֆարյանի, ՀԳՄԿ մարզային բաժանմունքի նախագահ, գրող Հակոբ Հարությունի հետ Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակույթի կենտրոնում ներկա է գտնվել կենտրոնի ակտիվ գործունեության մեկնարկն ազդարարող համերգին։
 

Համերգին ելույթ է ունեցել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի օպերային ստուդիայի երգչախումբը՝ Գայանե Սահակյանի գլխավորությամբ: Հնչել են Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ երգերը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում