ԱԱրման Գալոյան

Արցախում կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար 2021 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է 12 մլրդ դրամի սուբսիդավորում

Արցախում կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար 2021 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է 12 մլրդ դրամի սուբսիդավորում

Փետրվարի 6-ին ԱՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձանաժողվների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:

Հրավիրված էին կառավարության անդամներ՝ պետնախարար - ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերության պատասխանատուները:

Քննարկման թեման բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրն էր: Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ 2021 թ. բյուջեի նախագծով 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում: Բնական գազի սպառման գծով ձմեռային ամիսներին նախատեսվում է մինչև 180 խմ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ փոխհատուցում: Չգազիֆիկացված բնակավայրերի և համայնքների չգազիֆիկացված թաղամասերի համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում է նախատեսվում մինչև 1500 կվտ/ժ ներառյալ: 2021 թ. համար ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը կփոխհատուցվի ամբողջ չափով:

Հաղորդումներով հանդես են եկել տարածքային կառավարման նախարարն ու «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Նրանք ներկայացրել են հնարավոր օպտիմալ տարբերակները:

Խորհրդարանականները հանդես են եկել առաջարկություններով: Դրանք վերաբերում էին էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման շեմը գործող 500 կվտ-ի փոխարեն մինչև 750 կվտ բարձրացնելուն, փոխհատուցման փոխարեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելուն, ամռան փոխհատուցումը ձմռան ամիսներին բաշխելուն:

Հարցը լրացուցիչ կքննարկվի՝ պատկան մարմինների կողմից համապատասխան ուսումնասիրության արդյունքները ներկայացնելուց հետո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում