ՆՆարեկ Սահակյան

ՃՏՊ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում. կան տուժածներ

ՃՏՊ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում. կան տուժածներ

Փետրվարի 6-ին, ժամը 01։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «BMW 531» (վարորդ` Մ․ Գ․, ծնված 1978 թ․) և «Subaru» (վարորդ` Ս․ Ի․, ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Subaru» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, իսկ «BMW 531» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Subaru» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում