Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Աբովյանի առաջին դպրոցում կրքերը չեն հանդարտվում

ՀՀովհաննես Վարդանյան

Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անունը կրող 1-ին ավագ դպրոցում արդեն երկու օր է զանգը հնչում է ոչ թե դասի, այլ գործադուլի և դասադուլի համար։ 370 աշակերտ ունեցող կրթօջախում կրքերը նորից լարված են:

17 տարի պատմություն դասավանդած, հինգ տարի դպրոցը ղեկավարած Մետաքսյա Բաբայանն ասում է՝ անհարկի միջամտությունները դպրոցը հասցրին այս վիճակին: Իր գործունեությունը քաղաքականացրին ու տնօրեն փոխեցին:

Մետաքսյա Բաբայան, Աբովյանի 1-ին ավագ դպրոցի նախկին տնօրեն - Թող գան, կառավարեն այս վիճակը: Ես նորից եմ ասում՝ ես այս դպրոցի տնօրենը չեմ, տնօրենը, տեսեք, առավոտից փակված է սենյակում, դուրս չի գալիս: Ինձ մեղադրում են կազմակերպելու մեջ: Ես կոլեկտիվի մի անդամ եմ, որը միաձայն որոշել է իր բողոքի ձայնը բարձրացնել:

Աշակերտներն ու մանկավարժներն ուզում են տնօրենի պաշտոնում Բաբայանին տեսնել: Ի պաշտպանություն նրա, դպրոցականները շրջափակել են նորանշանակ տնօրենի աշխատասենյակը։

Անուշ Ալեքսանդրյան, Աբովյանի 1-ին ավագ դպրոցի աշակերտ - Մենք չեն մտածում, որ ինքը վատն է, ուղղակի ուզում ենք մեր տնօրենը հետ գա, որովհետև փոփոխության կարիք չունի մեր դպրոցը:

Հայկ Գրիգորյան, Աբովյանի 1-ին ավագ դպրոցի աշակերտ - Դպրոցի նախկին տնօրենը, արդեն նախկին, բայց մեր համար ներկա ընկեր Բաբայանը շատ լավ ուսուցիչ է, նաև շատ լավ տնօրեն, ուստի մենք բոլորս աջակցում ենք իրեն:

Նոր տնօրենը դպրոցում էր՝ շրջապատված մեկ տասնյակի հասնող ոստիկաններիով: Քարմիլե Առաքելյանի հետ մի քանի անգամ փորձեցինք զրուցել: Չհամաձայնեց: Հարցազրույց տալ չէր ուզում: Ուսուցիչներն ասում են՝ երեկ իր հետ հանդիպել են ու տպավորված չեն:

Հասմիկ Չոբանյան, Աբովյանի 1-ին ավագ դպրոցի պատմության ուսուցիչ - Եկավ, զանգը տվեց, ցույց տվեց, որ դպրոցի տնօրենն է, խոսեց աթոռների, սեղանների, գրենական պիտույքների հետ, երևի ոստիկանների հետ, նիստ ունեցավ և թողեց ու դուրս եկավ, գնաց:

Արդեն օրվա երկրորդ կեսին դպրոց եկան կրթության տեսչական մարմնի աշխատակիցները: Մանկավարժական ու աշակերտական խորհուրդների հետ զրուցեցին, հետո փորձեցին իրավիճակը կայունացնել, ապարդյուն:

Սուրեն Ավետիսյան, Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ - Սա կրթական հաստատություն է, դպրոցը պետք է զբաղվի կրթական գործընթացով, ոչ թե նմանատիպ հավաքներով և դասապրոցեսի խաթարմամբ առաջացած իրավիճակներով:

Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ դպրոցում անհնազանդության ակցիան ուղղորդվում է Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի կողմից։ Դպրոցի նախկին տնօրենը վստահեցնում է՝ չկա նման բան:

Մետաքսյա Բաբայան, Աբովյանի 1-ին ավագ դպրոցի նախկին տնօրեն - Ստահոդի տեղեկություններ էն: Այն փաստը, որ ես էլ եմ Բաբայան, պարոն Էդուարդ Բաբայանն ինքն էլ է Բաբայան, երբեք ես նրան չեմ տեսել, ես նրա հետ ծանոթ չեմ և «Բարգաված Հայաստանի» մի թելն այս դպրոցում չի երևում: Մեր դպրոցի չորս պատի մեջ է այս խնդիրը:

Կրթական գերատեսչությունում տեղյակ են խնդրին: Աբովյանի 1-ին ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը հունվարի 22-ին էր: Երկու թեկնածուն էլ հաղթել են: Հավասար ձայները բաժանվել են նախկին տնօրեն Բաբայանի և նոր թեկնածու Առաքելյանի միջև։ Այս դեպքում, ըստ գործող օրենքի, տնօրենի ընտրությունը պետք է կատարեր ԿԳՄՍ նախարարը։ Վահրամ Դումանյանը փետրվարի 3-ին նոր տնօրեն է ընտրել Քարմիլե Առաքելյանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում