ԱԱրման Գալոյան

Հումանիտար բեռների ստացման նոր կարգ է մշակվել

Հումանիտար բեռների ստացման նոր կարգ է մշակվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերահսկում է հումանիտար բեռների հետ կապված աշխատանքների ամբողջ ընթացքը: Տարեսկզբից մշակված նոր կարգի համաձայն՝ ստացման և բացթողնման փաստաթղթերին կցվում են նաև լուսանկարներն ու տեսանյութերը: Նախարարությունում ստեղծվել է գործընթացը  համակարգող հանձնաժողով:

Բեռների բաշխումը հասցեատերերին շարունակում է իրականացվել համայնքապետարանների միջոցով: ԱԻՆ-ն ակտիվորեն համագործակցում է մյուս գերատեսչությունների, մասնավորապես՝ պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ:

Պատերազմից հետո բեռներ են ուղարկվում միայն արտերկրից՝ ոչ միայն Արցախում բնակվողների և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքների, այլ նաև կամավորական տարբեր ջոկատներով մարտական գործողություններին մասնակցած անձանց համար:  Արտակարգ իրավիճակների նախարարությունը հոգում է նաև բեռների՝ դեպի մարզեր տեղափոխման հարցը՝ ԱԻՆ-ի տրանսպորտային միջոցներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում