ԱԱրման Գալոյան

Քրեակատարողական ծառայողները կանխել են թմրամիջոցների փոխանցման փորձը

Քրեակատարողական ծառայողները կանխել են թմրամիջոցների փոխանցման փորձը

Փետրվարի 4-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, նկատելով  շարժ հիմնարկի արգելագոտու մոտակայքում, անմիջապես զննության են ենթարկել վերոնշյալ տեղանքը: Զննությամբ արգելագոտու խոտածածկ հատվածում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա և հերոին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 2.7 գրամ և 0.2 գրամ զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող «B 8» մակնշմամբ 1 և մեթադոն տեսակի 24 դեղահաբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում