ԳԳայանե Թամամյան

Ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան այս տարի կանցկացվի Վիլնյուսում

Ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան այս տարի կանցկացվի Վիլնյուսում

Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում հուլիսի 17-25-ը կայանալու է ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան: Օլիմպիադային հրավիրված է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը:

Միջոցառման նպատակն է ստուգել «Ֆիզիկա» առարկայի վերաբերյալ միջնակարգ դպրոցի աշակերտների տեսական գիտելիքները և փորձարկումների անցկացման հմտությունները: Ազգային թիմը պետք է բաղկացած լինի 5 աշակերտից և թիմի 2 ղեկավարից: Թույլատրվում է տանել նաև դիտորդներ և այցելուներ:

Օլիմպիադան ամենամյա է և յուրաքանչյուր տարի անցկացվում է այլ երկրում:

Բացի պաշտոնական ծրագրից, մասնակիցներին առաջարկվելու է նաև սոցիալական ծրագիր, որը ներառում է մշակութային, կրթական և մարզական միջոցառումներ: Մասնակիցների կեցության ծախսը հոգում է կազմակերպող կողմը:

Օլիմպիադայի կազմակերպիչներն են Լիտվայի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, Ոչ ֆորմալ երիտասարդական կրթության լիտվական կենտրոնը և Վիլնյուսի համալսարանը:

Օլիմպիադան նախատեսված է անցկացնել Վիլնյուսում, բայց COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի փոփոխման դեպքում այն կարող է անցկացվել առցանց: Այդ մասին միջոցառման կազմակերպիչները կտեղեկացնեն կանխավ:

 Գրանցման և հավելյալ տեղեկության համար պետք է այցելել www.ipho2021.lt կայքէջ կամ գրել [email protected] էլփոստին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում