- Ձեռք է բերվել վարչական շենք «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի համար
- «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել են ելակետային ուսումնասիրություններ
- «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել է սահմանագծում և սահմանների ճշգրտում
- «Սոսու պուրակ» պետական արգելավայրի համար կատարվել է 99 սահմանասյուների տեղադրում.
- «Զվարթնոց» ԱՄԿ ՓԲԸ-ին տրամադրվել է դրամաշնորհ օդերևութաբանական սարքավորումներ ձեռք բերելու համար.
- Հիմնվել է 3 վրանային ճամբար «Արևիք» ազգային պարկ, Խուստուփ և Սոսու պուրակ պետական արգելավայր պահպանվող տարածքներում.
- Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղին տրամադրվել է 3 կոմպլեկտ փոքր գյուղատնտեսական տեխնիկա (մոտոբլոկներ խոտհնձիչներով և այլ կցորդներով).
- «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 10 հատուկ ավտոմեքենա
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապան անտառտնտեսությանը տրամադրվել է 9 հատուկ ավտոմեքենա.
- ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերին տրամադրվել է 5000-ական եվրո համայնքային խնդիրների լուծման համար.
- ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերում անցկացվել են փոքր ծավալի բիզնես ծրագրերի մրցույթներ դպրոցների, դպրոցականների, տնային տնտեսությունների միջև.
- Մեղրիի համայնքին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ գյուղատնտեսական շուկայի և ավտոկայանի կառուցման համաֆինանսավորման, ինչպես նաև Շվանիձոր բնակավայրի ոռոգման համակարգը վերազինելու համար.
- Կապանի համայնքապետարանին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ աղբատար մեքենայի և 56 կոնտեյների ձեռքբերման համար՝ կազմակերպելու աղբահանության համակարգ ծրագրի 7 թիրախային բնակավայրերի համար.
- Ծրագրի թիրախային տարածքներում գրանցված 25 ՀԿ-ների կողմից մրցութային հիմունքներով ներկայացված փոքր դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել
- «Շիկահող» պետական արգելոցի բուֆերային գոտում գտնվող Ծավ, Ներքին Հանդ, Շիկահող և Սրաշեն բնակավայրերի մշտապես բնակվող տնային տնտեսություններին տրամադրվել են ջերմամեկուսիչ պատուհաններ՝ յուրաքանչյուրին մինչև 9 քմ, ինչպես նաև արևային ջերմատաքացուցիչներ.
-
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կապանի անտառտնտեսության 2 հա տարածքում ծառատունկի իրականացում (9000 տնկի, տարածքի ցանկապատում և ոռոգման համակարգի հիմնում)»,- ասված է գրառման մեջ:










